
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւ: Բանաձեւի հեղինակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է:
«Առաջ տանելու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում ԱՄՆ կողմից պաշտոնական ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը», – ասել է Գրեյս Նապոլիտանոն: