Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրա համյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 17 պայմանագիր: Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 3¬ի ԱԺ նիստում:
ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ