ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Իսկ նրա՝ ԱՄՆ այցին ընդառաջ հետաքրքիր հայտարարություններ են ստացվում:
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին՝ հավելելով, որ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը:
Իսկ ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքին իր հերթին ընդգծել է՝ քանի որ Ադրբեջանը շարունակում է ԼՂ հակամարտությունն ռազմական ուժի անօրինական կիրառմամբ լուծելու փորձերը, միջազգային հանրությանն այլ ելք չի մնա, քան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.