Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հերոս ծաղրածու»-ն. Հովհաննես Հաջինյանը կյանքը զոհեց հանուն հայրենիքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պատերազմի այս օրերին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են կատարում նաեւ մշակութային գործիչներ, դերասաններ, երգիչներ,  ովքեր բացի թիկունքում մարդասիրական օգնությունից, նաև զենք են վերցրել եւ մեկնել հայրենիքի պաշտպանության: Նրանցից էր նաև  Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը, որը երեկ հայրենիք նկատմամբ իր պարտքը կատարեց կյանքի գնով:

ArmLur.am-ի հետ զրույցում հերոս ծաղրածուի մասին խոսել է նրա մտերիմ ընկերներից դերասան Սարգիս Գրիգորյանը:

Նշենք որ Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին, Երևանում: 2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել մրցանակների:

2013թ.-ից աշխատում էր Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս