Օրեր առաջ տեղի ունեցած մեր բողոքի ակցիայի ընթացքում էլ ակցիայի մասնակից քաղաքացիներին հորդորում եւ պահանջում էինք կրել դիմակներ եւ եթե չէին ունենում՝ մենք իրենց առաջարկում էինք՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասան Գրիգոր Դանիելայնը, անդրադառնալով՝ կորոնավիրուսի այսօրվա ռեկորդային թվերի աճին:
Արդեն պատերազմի 21-րդ օրն է, մենք գրեթե մշտապես գտնվում ենք Մատենադարանի մոտ, որտեղ հավաքագրում ենք զինվորների համար անհրաժեշտ իրերը: Հանդիպում ենք շատ մարդկանց հետ, ովքեր չեն կրում դիմակներ, եւ բոլորին խնդրում ենք անպայման կրել, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները անխտիր պահպանեն անվտանգության կանոնները, որը շատ կարեւոր է իրենց իսկ անվտանգության համար»,-մեզ հետ զրույցում նշում է դերասանը:
Ըստ նրա՝ կորոնավիրուսը, որպես այդպիսին արդեն ուժը կորցրել է՝ դառնալով սովորական գրիպ, բայց ամեն դեպքում պետք է չթուլանան եւ պահպանել զգոնությունը:
Վիրուսն արդեն թուլացել է, եւ մարդու օրգանիզմի վրա այնքան էլ սուր ազդեցություն չի ունենում, քանի որ ուժը կորցնելով դառնում է սովորական գրիպ, բայց ամեն դեպքում, պետք է պահպանենք բոլոր կանոնները, որպեսզի մեր բժիշկները զբաղվեն մեր վիրավոր զինվորներով»,-հավելում է Գրիգոր Դանիելյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք:
Լիդա Եղիազարյան