
Տորոնտոյում հայ եւ օտարազգի արտիստները կոմիտասյան «Կռունկ»-ի ուղեկցությամբ «արյունոտ լվացք» են կախել՝ խորհրդանշելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռնարկած ցեղասպանության փորձը հայ ժողովրդի հանդեպ:
Արտ-ինստալյացիայի միջոցով քաղաքի կայարանի մոտ ստեղծվել է ռմբակոծված Ստեփանակերտի իմիտացիան: Լռության ակցիան ուղեկցվել է հոգեւոր երաժշտությամբ եւ ավելի քան խոսուն լոզունգներով՝ «Հայոց ցեղասպանություն 2020», «Հիվանդանոցները ռմբակոծվում են», «Երեխաները մահանում են», «Կանադա, խոսի՛ր», «Ճանաչե՛լ Արցախը»: