
Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնում է.
«Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ երեկ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: