ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:
ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են անհետաձգելի հարցեր, որոնք կապված են կրակի դադարեցման պայմանավորվածությունների կատարման եւ հարցի կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ:
Բացի այդ, հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այժմ ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւս նույն օրը հանդիպելու է Մայք Փոմփեոյի եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սակայն այլ ֆորմատով հանդիպման նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն տարվում, եւ հանդիպումը կայանալու է առանձին-առանձին, այլ ոչ թե եռակողմ ֆորմատով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: