ՏԵՍՆՅՈՒԹ. Խաղող, ծիրան, լոլիկ. ինչ է ներկրվել Թուրքիայից և երբ կարգելվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը Թուրքիայից մի քանի տասնյակի հասնող անուն ապրանք է ներկրում: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանը Թուրքիայից այս տարվա առաջին կիսամյակում ներկրել է անգամ ծիրան, կեռաս, բալ, դեղձ, նեկտարին:

Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Թուրքիայից մտել է 895 տոննա դեղձ, նեկտարին, ծիրան, նախորդ տարվա 353 տոննայի դիմաց: Պատկերացնում եք՝ ծիրանի երկիր Հայաստան ծիրան է ներմուծվել Թուրքիայից: Բացի այս, Թուրքիայից Հայաստան ներմուծվել է նաեւ լոլիկ՝ 1089 տոննայի չափով, ավելի քան 36 տոննա կաղամբ, 48 տոննա վարունգ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Թուրքիայից մեր հանրապետություն թեկուզ չնչին քանակությամբ, բայց ներմուծվել է նաեւ խաղող՝ 252 կգ չափով: Թուրքիայից Հայաստան 8377 տոննայի չափով այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ցիտրուսային միրգ է ներմուծվել:

Տեղեկացնենք, որ այս թվերքը առաջին կիսամյակի տվյալներն են: Ի դեպ, արձանագրենք, որ ՀՀ կառավարության՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ որոշումը ուժի մեջ կմտնի այս դեկտեմբերի 31-ից:

Ս.Հ.




Լրահոս