Armenian text to speach

Լ. Զուրաբյանը. Եկել է պահը անցնելու մեր իսկ ստեղծած քարտեզի վերջին եւ ամենակարեւոր կետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոնգրեսի ստեղծման հռչակագրում նշվեց ժողովրդավարության հասնելու ճանապարհային քարտեզը՝ խաղաղ հավաքների իրավունքի վերականգնում, քաղբանտարկյալների ազատում, երկխոսություն իշխանությունների հետ, Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված եւ հաշվետու իշխանության ձեւավորում եւ այլն ,- այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ ավելացնելով. “Վերջապես եկել է այն պահը, երբ մենք պետք է իրականացնենք այս ճանապարհային քարտեզի վեջին եւ միգուցե ամենակարեւոր կետը”:Նա նշեց, որ իշխանությունները իրենց ոչ լեգիտիմույթունը նույնիսկ ապացուցում են ճանապարհները փակելով` որովհետեւ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարիք չունի դիմել նման մեթոդների”:Լեւոն Զուրաբյանը բոլորին հորդորեց գալ Ազատության հրապարակ եւ պայքարել ու ներկա գտնվել մի պատմական փաստի, որը սկիզբ է դրվելու այսօր:




Լրահոս