Կոլեգիալ մարմին՝ կոլեգիալ անպատասխանատվություն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը չի ողջունում 14 կուսակցությունների առաջարկը՝ ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծելու վերաբերյալ։ «Եթե ողջունեինք այդ հայտարարությունը, կստորագրեինք»,- երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է նա: Պատգամավորի կարծիքով, բոլոր այն մարդիկ, որոնք ունեն ներուժ՝ ինչ-որ բան առաջարկելու, ինչ-որ ծառայություն մատուցելու, առաջին օրվանից այդ առաջարկություններն անում են: «Հետեւաբար կարիք չկա, որ քաղաքական ուժերը հայտարարեն, որ նման շտաբ ձեւավորվի: Ավելին, օպերատիվ կառավարման իմաստով ես կարծում եմ, որ կոլեգիալ մարմինների ներգրավումը կարող է բերել կոլեգիալ անպատասխանատվության: Կա մեկ պատասխանատու, կա մեկ իշխանություն, եւ նա դա իրագործում է: Միաժամանակ մենք դեմ չենք եղել, որ գուցե քննարկեն ու ասեն՝ լավ, եկեք ստեղծենք: Եթե ողջունեինք այդ հայտարարությունը, կստորագրեինք, բայց նաեւ դեմ էլ չենք, եթե նման բան ստեղծվի»,- ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ այդ հարցում որոշում կայացնողն այն մարդիկ են, որոնք ամենօրյա ռեժիմով պատերազմ են վարում. «Եթե իրենք գտնեն, որ պետք է, թող ստեղծեն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս