Վարչապետը ԲՀԿ-ի հետ առանձին հանդիպում չի ունենա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է վարչապետ Փաշինյանի հետ առանձին հանդիպում ունենալու համար, սակայն, մեր տեղեկություններով, նման հանդիպում տեղի չի ունենա:

Փաշինյանը կուսակցությունների հետ առանձին հանդիպումներ չի անցկացնում, ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին և տեղեկացված է ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կառավարության դիրքորոշումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս