
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է լուծարել ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը, քանի որ ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գումարն ամբողջությամբ գնում է պետբյուջե:
Նախկին իշխանությունների օրոք տարբեր պետական կառույցներ ունեին արտաբյուջետային ֆոնդեր, որոնք օգտագործում էին տվյալ կառույցի աշխատակիցների պարգևավճարների կամ այլ նպատակներով: Գործող իշխանությունը որոշել է հրաժարվել այդ արատավոր գործելաոճից, բոլոր տեսակի պետական եկամուտները ուղղվում են պետբյուջե, և ծախսերն էլ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: