
Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ:
Բացի այդ, Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ քաղաքային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը սատարելու գործին:
Մանրամասները՝ տեսանյութում: