![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/timthumb-1-16.jpg)
Հոկտեմբերի 22-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսչությունից և Գուգարաց թեմից Արցախ մեկնող վեց քահանաներին։
Նորին Սրբությունը պատգամեց արիության ոգով օրինակ ծառայել և զորավիգ լինել առաջնագծում հայրենի սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին։