ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ի նոր բացահայտումը. ինչ է պարզել մարզադպրոցի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության ծառայությունում քննություն է ընթանում Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում բացահայտումների մասով: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ տնօրենը՝ Ալեքսանդր Կիրակոսյանը և հաշվապահը՝ Արտաշես Պապոյանը  2009թ-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով վեց անձանց ձևականորեն հրամանագրելով տարբեր հաստիքների՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու գործառույթային պարտականությունները չկատարելու պայմաններում, կանխիկ և հետագայում բանկային փոխանցումների եղանակով ստացել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարները, որից հետո ապօրինի անհատույց հափշտակել և յուրացրել են ընդհանուրը շուրջ 10.600.000 դրամ:

Փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի  179 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի`յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
և 314 հոդ. 1-ին մասով `1. պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս