Յուրացում Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում:
Մեզ հայտնի դարձավ, որ «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ –ի տնօրեններ հանդիսացած Վահան Բիչախչյանը, Գևորգ Դավթյանը, Լյովա Հաշարյանը և հաշվապահ Թամար Մանուկյանը 2010թ. մինչև 2020 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրենց պաշտոնավարման տարիներին տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուրը թվով 18 անձանց ձևականորեն հրամանագրելով տարբեր հաստիքների, նրանց կողմից փաստացի չհաճախելու, գործառույթային պարտականությունները չկատարելու պայմաններում, իսկ հետագայում բանկային փոխանցումների եղանակով ստացել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարները:
Դրանից հետո ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով յուրացրել են ընդհանուրը 32.000.000 դրամ: Նախապատրաստվում են նյութեր:
Մանրամասները՝ տեսանյութում