14-ամյա Նարեկ Արզոյանը, որը հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել և ծանր վիճակում տեղափոխվել Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, արդեն հիվանդասենյակում է:
Նարեկի հայրը՝ Էդզար Արզոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Նարեկն արդեն հիվանդասենյակում է, քայլում է, սակայն դեռեւս չի վիրահատվել:
«Բշիկները ասում են, որ դեռեւս վաղ է խոսել վիրահատության մասին, քանի որ ամեն ինչ կախված է Նարեկի շուտ կազդուրումից: Դեռեւս պետք ա Նարեկը ապաքինվի, վնասված թոքի հատվածը նորմալանա, որպեսզի բժիշկները կարողանան Նարեկին վիրահատեն: Հիմա, ասել, թե երբ կլինի, դա ասում են շուտ է, կարեւորը էնա, որ էրեխեն գնալով իրեն լավ ա զգում, քայլում ա, ուտում ա, խոսում ա, սիստեմաներ ա ընդունում»,-հայտարարեց Նարեկի հայրը:
Էդգար Արզոյանն ասաց, որ իրենք ամեն օր սպասում են, որ իր որդին կազդուրվի, որ կարողանան արդեն մտածել հետագայում ինչ պետք է անել. «Մեզ համար կարեւորն այն է, որ էս պահին Նարեկը լավ է, կարողանում է քայլել, մնացածն էլ բժիշկները կասեն, ինչ, ոնց երբ»:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը