Ա. Սարգսյան. Արտահերթ ընտրությունները այս իշխանությոնների համար մահ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՀԱԿ-ի և իշխանությունների միջեւ տեղի ունեցող երկխոսությունը փաստացի դադարեցվել է, քանի որ իշխանություններն ուզում էին, որ մենք իրենց հետ երկխոսեինք և իրենք ասեին, թե երբ հիվանդը լավանա, հարսանիքի գնա, ինչ հագնի, իսկ մենք ասում էինք, որ հինանդին ախտորոշում է պետք, ինտենսիվ բուժում, իսկ երբ առողջանա, ինքը կորոշի՝ հարսանիք գնա, թե ոչ,- իր այսպես սկսեց իր  ելույթը ՀԱԿ հանրահավաքում  “Հանրապետություն” կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը:Նրա դիտարկմամբ` իշխանություններն արտահերթ ընտրություններից սարսափում են: “Արտահերթ ընտրությունները հավասար հնարավորություններ են ստեղծում, իսկ հավասար հնարավորությունները այս իշխանությունների համար պարտություն, մահ են”,-ասաց նա: Նա ձեւավորված իրավիճակը համեմատեց աստվածաշչյան հայտնի պատմության հետ ասելով.”Երբ Կայենը սպանեց Աբելին, տեսականորեն ինքը հաղթեց, բայց, փառք Աստծո, դա չեղավ շարունակական: Աբելի մահը մարդկության մենամեծ մեղքը դարձավ: 2008-ի իշխանությունները տասն անգամ դուք սպանեցիք ձեր եղբայր Աբելին, ավանդույթ մի դարձրեք դա: Այս փոքր ժողովուրդը չի կարող տանել այդ պարսավանքը”,- կոչ արեց Արամ Սարգսյանը:Նրա դիտարկմամբ` հասկացողն իր ասելիքը հասկացավ, ավելին ասելու կարիք չկա:




Լրահոս