Քիչ անց՝ ժամը 18:00-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում կհայտարարվի՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կփոխվի, թե ոչ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար փաստաբանական խումբն առաջարկել է 100 միլիոն դրամ:
Եվ ահա, դատական համակարգում առկա տեղեկությունների համաձայն, հաշվի առնելով Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակը, առաջարկվող գրավի չափը, ինչպես նաեւ սահմանում տիրող իրավիճակը, Գագիկ Ծառուկյանն այսօր ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի: Վճիռը կհրապարակվի այսօր՝ 18:00-ին: