ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը քիչ առաջ հրապարկեց վճիռը Գագիկ Ծառուկյանի գործով վճիռը, և Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց: ԲՀԿ առաջնորդն ազատ արձակվեց 100 միլիոն գրավի դիմաց:

Հիշեցնենք, ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել է, որ հաշվի առնելով Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակը, առաջարկվող գրավի չափը, ինչպես նաեւ սահմանում տիրող իրավիճակը, Գագիկ Ծառուկյանն այսօր ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):




Լրահոս