Ինչ է սպասվում «Փեթակ»-ի առևտրականներին. մանրամասնում են նախարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականերն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել եւ ի նշանի բողոքի փակել տաղավարները: Նրանք առեւտրի կենտրոնի տնօրինությունից պահանջում են նվազեցնել տաղավարների վարձավճարների չափը:

ArmLur.am-ը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ նախարարությունում տեղյակ են, քննարկումներ են իրականացվում: Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրեցին նաեւ, որ առեւտրի կենտրոնի տնօրինությունն աշխատում է այդ ուղղությամբ եւ առաջիկա օրերին իրավիճակի շտկման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս