«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը վարակվել է կորոնավիրուսով, ուստի դա է եղել պատճառը , որ դատարանը հետաձգել է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը:
ՀՀ գլխավոր դատախաղությունը բողոքարկել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի ազատ արձակման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում: Մեզ հատնի դարձավ, որ Վանիկ Ասատրյանը ցանկություն էհայտնել անձամբ դտնվել իր դեմ ներկայացված բոողքի քնությանը , սակայն վարակվել է կորոնավիրուսով, ուստի խնդրում է այն առանց իր ներկայության չքնել :
Արդյունքում դատարանը բավարարել է եւ բողոքի քննությունը հետաձգվել է եւ դեռես պարզ չէ, թե երբ կլինի: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել «Ծառուկյանե խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար: ԱԱԾ-ի միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու էր սեպտեմբերի 1-ին եւ մերժվել էր այդ միջնորդությունը:
Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։ Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում, խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր:
Մանրամասները՝ տեսանյութում