Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, բնակարանային գողության, հարկերից խուսափելու ու յուրացման կամ վատնման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: