
Կարծես մի տեսակ հարձակում է սկսվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա: Վերջին շրջանում աղմկահարույց դեպքերի «գլխավոր հերոսները» ԲՀԿ-ականներ են կամ նրանց ազգականները: Երեկ Գյումրիում սկսվել է 2011թ. փետրվարի 24-ին` ժամը 15-ի սահմաններում, Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ՍՊԸ անցակետի դիմաց տեղի ունեցած 29-ամյա Արթուր Առաքելյանի սպանության գործի քննությունը: Ամբաստանյալները դատարանում պատմել են, որ իրենք երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել, դրա համար էլ գողություն են արել, որից հետո ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանի որդու` Միսակ Բալասանյանի թիկնապահների կողմից ծեծի են ենթարկվել: «3 զինված թիկնապահ տարան մեզի, ծեծեցին, յանի 1.5 միլիոնի ապրանք ենք տարե: Կսեին` գուկաք, ձրի կաշխատիք: Ախրաննիկներից մեկն էլ կսեր` պոչկեքդ կհանեմ, կտանիս, կծախես, փողը կուդաս»,-պատմել է ամբաստանյալ Ռուդիկ Շահնազարյանը: