Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 22-ի երեկոյան կրակի տակ են առել Արցախի Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական բանակի նշանակետում է հայտնվել Մարտունին: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը։ Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում: