
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած դատարանը որոշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ազատ արձակել 100 միլիոն դրամ գրավի դիմաց, սակայն, մեր տեղեկություններով, Ծառուկյանը վերջին օրերի ընթացքում մի քանի միլիարդ դրամի վճարումներ է կատարել պետական բյուջե:
Դրանք այն գումարներն են, որոնք Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել էին հարկային մարմինները, սակայն Ծառուկյանը չէր շտապում դրանք վճարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: