
Բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա, Սարմենը չկա…: Երեկվանից ողջ համացանցը ողողված է հերոսաբար նահատակված ժամկետային զինծառայող Սարմեն Այվազյանի վերջին մարտական կռվի մասին հիշատակումներով:
Սարմենը նռնակներով սողալով կարողացել է հասնել հակառակորդի խրամատ եւ ոչնչացրել հակառակորդի բոլոր զինծառայողներին, սակայն վերջին պահին թշնամու զինծառայողներից մեկը կարողացել է մահացու վնասվածք հասցնել նրան:
ArmLur.am-ի հետ զրույցում քաջարի Սարմենի մասին հպարտության եւ միեւնույն ժամանակ սրտի ծանր կսկիծով պատմել է նրա հայրը՝ Սամվել Այվազյանը:
Սարմեն Այվազյանը նոր էր դարձել 19 տարեկան, ապրում էր ծնողների հետ, ունի 2 քույր, ինքը երեխաներից մեծն էր: Նորօրյա հերոսը դեռ դպրոցական տարիքից հայոց պատմություն առարկայի նկատմամբ յուրահատուկ սեր է ունեցել, այդ իսկ պատճառով էլ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան