Պետք է այնպես անենք, որ բոլորն էլ մասնակցեն այս կռվին. Սամսոն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում տիրող իրադրության շուրջ ArmLur.am– ըզրուցել է ազատամարտիկ, Բռնցքամարտի աշխարհի հնգակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ կարող եք ասել Արցախում տիրող իրավիճակի մասին:

-Չեմ կարող մանրամասն ասել, որոշ բաներ գիտեմ, որոշ բաներ էլ չգիտեմ, որոշ բաներ գիտեմ՝ վատ ա, որոշ բաներ գիտեմ՝ լավ ա: Գիտեմ՝ տղերքի դուխը շատ բարձր է, ջոկատներին ճանապարհելուց գնում եմ, ուզում եմ ես էլ իրենց հետ գնամ, բայց չեն թողնում, չեն տանում, քանի որ վիրահատված եմ: Այստեղ եմ աշխատում, դես-դեն եմ վազվզում: Ինչ ասեմ…:

-Իսկ այս իրավիճակում դիվանագիտական ճակատում աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում:

-Դիվանագետները պետք է աշխատեն, որ ամբողջ աշխարհին ոտքի հանեն, հիմա աշխարհի հայությունը ոտքի է ելել: Ադրբեջանն ինչքան թշնամի ունի, պետք է նրանց հետ նույնպես հանդիպումներ ունենան, այդ լեզգիների, թալիշների: Պետք է այնպես անենք, որ բոլորն էլ մասնակցեն այս կռվին, պետք է դիվանագիտությունն այնպես տանեն, որպեսզի նրանք նույնպես մասնակցեն: Հիմա աշխարհի հայությունը զարթնել է, եսիմ է…:

-Իսկ Ձեր կարծիքով ինչո՞ւ չեն անում:

-Ես չեմ կարող ասել, բայց անպայման պետք է նրանց հետ էլ աշխատել, Ադրբեջանի ներսում ձեն հանեն, գնան Ադրբեջանի կարեւորագույն տեղերին խփեն, վերջը պետք է նման աշխատանքներ էլ կատարվեն, որպեսզի կարողանանք արդյունքի հասնենք: Օրինակ՝ Թուրքիայում քուրդերն են, պետք է այնպես անել, որ այնտեղ ակտիվանան, որ ակտիվացան, թուրքերն արդեն այդքան էլ մեզ չեն հասցնի: Պետք է մեզ դաշնակիցներ գտնենք: Սա է…:

-Իսկ ինչպե՞ս է հնարավոր կանգնեցել պատերազմը: Խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ ունեք: 

-Ես ինչ իմանամ, ռազմաքաղաքական  ուժեր ունենք, իրենք են որոշողը, բաներ կան պետք չէ թափանցիկ լինի: Իրենք գիտեն թե ինչքան մեր, ինչքան իրենց ուժը կհերիքի: Աստված տա, խաղաղություն լինի:

-Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերն ինչպե՞ս եք գնահատում:

– Մարդը կոչով հանդես եկավ, որ բոլորդ ոտքի ելեք, բոլորն էլ պետք է պատրաստվեն մարտի: Հաղթելու ենք, ջարդելու ենք դրանց: Եթե պատերազմը շարունակվի ու մեզ օգնեն, Աստված տա թուրքերից մեր հին պատմական հողերն էլ հետ վերցնենք, բայց դա երազանք է, չգիտեմ…:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս