«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը, ով «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով սեպտեմբերի 19-ից Հայաստանում է, օրերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Թե ինչ են խոսել նախկին պաշտոնյաները, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: «Սիվիլիթաս»-ի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը, բավականին դժկամորեն խոսելով «Ժողովուրդ»-ի հետ, հերքեց մեր տեղեկությունը` ասելով. «Պարոն Օսկանյանը եւ պարոն Էվանսը չեն հանդիպել Ռոբերտ Քոչարյանին»: Մեր այն ճշգրտմանն էլ` «այսինքն` հերքո՞ւմ եք», Սալբի Ղազարյանը պատասխանեց` «հերքում եմ»: Իսկ մեր աղբյուրները հաստատում են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ