Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք։ Այս մասին հայտնում է Discover24.ru-ն:
Ըստ աղբյուրի, ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել դեպի Իրանի կողմ, որը պետք է ընկներ մեծ բնակավայրում: Հավանաբար Բաքուն ծրագրում էր ամբողջ մեղքը գցել Երևանի վրա:
Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը:
Միջադեպից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ առնվազն երկու ադրբեջանական ռազմական խմբավորում է խոցվել: