ՏԵՍԱՆՅՈՒԹ. «17 տարեկանից մինչեւ այսօր այս համազգեստում եմ». ինչ ճանապարհ է անցել փոխգնդապետ Միքայել Ավանեսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Պաշտպանության բանակը ներկայացրեց մերօրյա հերոսներին, թե ինչ սխրագործություններ են արել նրանք եւ արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալների: Արդյունավետ հակահարձակողական գործողությունների, հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան ոչնչացնելու, թշնամական դիրքեր գրավելու համար մայոր Սամվել Հարությունյանը, կապիտան Իշխան Կարապետյանը, ավագ լեյտենանտներ Արմեն Սարգսյանն ու Մոնթե Գրիգորյանը և լեյտենանտ Նոյ Սողոմոնյանը հրամանատարության կողմից ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Նույն կարգի պետական պարգևների են ներկայացվել նաև փոխգնդապետ Սուրեն Ս Ավագյանը, փոխգնդապետ Միքայել Ավանեսյանը: Իսկ ով է փոխգնդապետ Միքայել Ավանեսյանը:

Փոխգնդապետ Միքայել Ավանեսյանը ծառայում է հանրապետության Արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում որպես գումարտակի հրամանատար : 2016 թվականից Միքայել Ավանեսյանը գումարտակի հրամանատար է, իսկ մինչ այդ ծառայել է նույն զորամասում եւ եղել է դասակի վաշտի, ինչպես նաեւ զորամասի գումարտակի շտաբի պետի պաշտոններում:

Փոխգնդապետ Ավանեսյանը իր ծառայության մեծ մասը դիրքերում է անցկացնում, դիրքապահ զինվորներին կողքին փորձում է ընտանեկան միջավայր ստեղծել եւ բոլոր հարցերը լուծել անկեղծ շփումների միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս