Ինձ համար շատ դժվար է խոսելը, ընկերներիցս մի քանիսն արդեն չկան. Լիդուշիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես նույնպես այս հաղթանակած սերնդից եմ, ովքեր այս պահին առաջնագծում պաշտապնում եմ մեր հողերը, կռվում են բարբարոս թշնամու դեմ:  ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգչուհի Լիդուշիկը, անդրադառնալով՝ Արցախի շուրջ տեղի ունեցող պատերազմական գործողություններին:

«Ինձ համար շատ դժվար է խոսելը, քանի որ շատ ընկերներ ունեմ, ովքեր այս պահին առաջնագծում են, մի քանիսն արդեն չկան, անմահացել են, մի քանիսից ընդհանրապես լուր չունեմ: Ուզում եմ, որ Աստված իրենց պահապան լինի: Ես զգում եմ՝ մեր տղաների ուժն ու հզորությունը: Ուզում եմ միայն ասել՝ վստահ եմ, որ հաղթելու ենք, նորից մեր զինվորները վերադառնալու են տուն,  հասնելու են իրենց մայրերին: Ուզում եմ որքան հնարավոր է  շուտ ավարտվի, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքին, բայց այս անգամ արդեն ուրախ, որովհետեւ ազատագրելու ենք մեր հողերը: Արցախը լինելու է ազատ եւ անկախ »,-նշում է նա:

Մեր զրուցակիցը վստահ է, որ հաղթելու ենք, քանի որ այնտեղ իր սերունդն է կռվում:

Լիդուշիկի խոսքով՝  նա նույնպես փորձում է այդ հաղթանակի կերտման մեջ իր ներդրումն ունենալ:

«Առհասարակ ես չեմ սիրում դրանց մասին խոսել, բայց ես իմ ընտանիքի հետ միասին նույնպես աջակցում եմ Արցախից եկած ընտանիքներին, փոքրիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ մասնակցում եմ հատուկ նրանց համար կազմակերպված միջոցառումներին, որտեղ փորձում եմ իմ երգերով ուրախացնել նրանց, իրենց կողքին լինել»,-հավելում է սիրված երգչուհին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս