
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան ղարաբաղյան բանակցային գործընթացում ունեն նույն իրավունքները:
«Թուրքիան ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը մասնակցելու այնպիսի իրավունք, ինչպիսին ունի Ռուսաստանը», – Ստամբուլում ուրբաթօրյա նամազից հետո ասել է Էրդողանը:
«Եթե Ռուսաստանը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան բանակցային գործընթացին, ապա Թուրքիիան էլ ունի դա անելու նույն իրավունքը, համենայն դեպս, ինձ չեն հասել դրա {Թուրքիայի մասնակցության} վերաբերյալ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին վկայող տեղեկություններ»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև ասել է, թե «հուսով է, որ Անկարան և Մոսկվան կկարողանան միասին գտնել լուծումը»: