Իսրայելի բանակը, չնայած կորոնավիրուսի համավարակի արագ տարածմանը երկրի տարածքում, պատրաստվում է հազարավոր պահեստազորայինների մասնակցությամբ զանգվածային շտաբային զորավարժություններ իրականացնել, գրում է eadaily.comկայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ զորավարժություն անցկացնելու մասին որոշումը կայացրել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոչավին։ Նշվում է, որ բանակը «վարակի նախորդ բռնկումից ստացած դասերի» հիման վրա զինվորականների միջև վիրուսի տարածումից խուսափելու նպատակով մի շարք անվտանգության միջոցառումներ կձեռնարկի։
Հայտնի է, որ իսրայելական բանակը մինչև այժմ երկրի հյուսիսային սահմաններում ռազմական իրավիճակի սրման հնարավորություն է տեսնում, ուստի՝ զորավարժությունները հենց դրան են ուղղված լինելու։
Նշվում է, որ մտավախություն կա, որ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» լիբանանյան շարժումը կարող է որոշել հերթական զանգվածային ռազմական առճակատումը սկսել Իսրայելի դեմ․ նման խոսակցությունները շրջանառվում են անցյալ տարվանից, երբ երկիրը դեռ խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ էր։