«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճարները կզեղչվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. առևտրի գործունեություն իրականացնողների՝ վարձավճարի միանվագ զեղչման պահանջը բավարարվել է: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախարարության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում տնօրինությունը առևտրի գործունեություն իրականացնողների հետ եկել է համաձայնության: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը»,-նշել է Օհանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.amդիմել էր  ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից փոխանցել էին, որ նախարարությունում տեղյակ են, քննարկումներ են իրականացվում:




Լրահոս