
Արցախցի պատանիներն են, ներկայացնում են «Արցախ» բենդը: Արդեն հինգ օր է, ինչպես իրենք են ասում՝ աշխատում են, հավաքել են 600 հազար դրամ գումար եւ ամբողջը փոխանցել զինվորների համար նախատեսված հիմնադրամին:
Արցախցի պատանիները երախտիքով են խոսում անցորների մասին: Ասում են՝ բոլորին դուր է գալիս իրենց երգը: Պատանիներից 16-ամյա Արմանը մարդկանց հուսադրում է լցվել համբերությամբ: Զրույցի ընթացքում 15-ամյա Վլադիմիրը վերհիշեց պատերազմի ընթացքում իր ապրումները:
Իսկ ահա 16-ամյա Արմանը հիշում է, թե ինչպես է մեքենան ինքնուրույն վարել եւ ընտանիքի անդամներին տեղափոխել Վարդաձոր, ապա՝ Վարդենիս: Հիշում է՝ քնելիս, պատուհանից նկատել է հրազենային լուսարձակումները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան