
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է պատասխանել այն հարցին, «թե դաշինքի անդամ երկրի համար թույլատրելի է արդյոք Թուրքիայի վարքագիծը, որը, բազմաթիվ հայտարարությունների համաձայն, Սիրիայից իսլամիստ գրոհայիններին տեղափոխում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով։ Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»,- հարցին ի պատասխան ասել է նա։