
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, տեղեկացրել են լրագրողները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության գործում, սակայն չի հայտնել՝ խոսել է արդյոք նա երկրների առաջնորդների հետ»,-հայտնում է լրատվամիջոցը:
Ուրբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Թրամփը նաեւ հայտնել է, որ այսօրվա հանդիպումից հետո առաջընթաց է առկա: