ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի ու Բայրամովի հետ հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
«Այսօր Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպումներ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Պետքարտուղար Պոմպեոն ընդգծեց բռնությունների դադարեցման և քաղաքացիական բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: Նաև կարևոր համարեց, որ կողմերը սկսեն առարկայական բանակցություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Բանակցությունները, ըստ Պոմպեոյի, պետք է հիմնված լինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, որոնք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ժողովուրդների ինքնորոշումը»:
Այս մասին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը: