ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսը հասավ խորհրդարան. ովքեր են վարակակիրները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում։ Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռեւս սպասում են պատասխանին: ԱԺ աշխատակազմում եւս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու ինքնամեկուսացածներ կան։ Երեկ, կարելի է ասել, նաեւ դրա պատճառով խորհրդարանը դատարկ էր, որեւէ աշխատանքային պրոցես չէր ընթանում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսը խորհրդարանում տարածվեց նաեւ հունիսին. այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվել էին Ազգային ժողովի 5 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաեւ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գոռ Գեւորգյանից պարզել, թե այժմ ինչպես է իրեն զգում, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 560 մարդ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 474-ով՝ հասնելով 73 հազար 310-ի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս