
Այս պահին ընթանում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսը: Նա նշեց, թե մինչեւ այժմ եղել է 37 քաղաքացիական զոհ եւ 100-ից ավելի վիրավոր, որից մեկն էլ այս գիշեր է վիրավորվել: Ավելին, Արտակ Բեգլարյանի խոսքով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան Հադրութից:
«Ադրբեջանը շարունակաբար ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր: Թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները, ինչպես նաև Հադրութի որոշ բնակավայրերը: Ստեփանակերտը ևս երեկ հրթիռակոծվել է», – հայտնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում