Դիակների և հայ ռազմագերիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել, որոնք պատերազմական հանցագործություններ են: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում: Սա խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս իրավիճակին եւ բացառի հետագա ոտնձգությունը: Ադրբեջանը արդեն երկու անգամ հրաժարվել է պահել հրադադարը, որի պատճառով չի լինում դիակները տեղափոխել կամ փոխանակել, ինչը անմարդկային վերաբերմունք է այդ դիակների հանդեպ», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում