ՏԵՍԱՆՅՈՒԹ. 7 կանոն՝ ռազմաճակատ մեկնողների համար. ինչպես պաշտպանվել ԱԹՍ-ներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև լիովին կհաջողվի չեզոքացնել, վնասազերծել թշնամու բոլոր ԱԹՍ-ները մեր երկնքում, պետք է հետևել մի շարք կանոնների՝

1) արևոտ եղանակին հնարավորության սահմաններում կանգնել ծառերի, կառույցների ստվերների տակ (քանի որ ԱԹՍ-ի զգայուն տեսախցիկի ալգորիթմը կամ չի «նկատի» ստվերում գտնվող օբյեկտները, կամ էլ շատ ժամանակ կպահանջվի թիրшխшվորելուն, իհարկե օպերատորի օգնությամբ);

2) դիրքերը, խրամատները, հրետանին և այլն քողարկել ցանցերի շատ մեծ կտորներով՝ ծածկելով շատ ավելի մեծ տարածք, քան իրականում պետք է (քանի, որ օպերատորը կարող է աչքաչափով թիրախավորել ցանցի կենտրոնը);

3) բաց երկնքի տակ խմբով չկանգնել, չքայլել նույնիսկ խրամատում, պահպանել հեռավորություն, դիստանցիա 7 մետրից ավելի, քանզի հիմնականում ԱԹՍ-ներով հրթիռակոծում են խմբերով հավաքվածներին, 1 հոգու վրա նպատակահարմար չէ հրթիռ արձակելը

4)նպատակահարմար չէ մարդկանց մեծ խմբեր տեղափոխել մեծ ավտոմեքենաներով, ավելի լավ է տեղաշարժումը կազմակերպել փոքր մեքենաներով, հարկ եղած դեպքում նույնիսկ ոտքով;

5) եթե այդ պահին չի օգտագործվում հրետանին, որը իր հերթին քողարկված չէ և չունի կողքին կեղծ կրկնօրինակներ, մոտը չկանգնել:

6) ԱԹՍ-ից արձակած հրթիռի ձայնը լսելի է դառնում 1,5- 2 վայրկյան շուտ, այդ ընթացթում պետք է հասցնել պառկել գետնին, որպեսզի հ րթիռի բեկորները շատ վնաս չհասցնեն:

7) ԱԹՍ-ի առաջին հարվածից հետո խմբով չմտնել դաշտային ապաստարան (բլինդաժ), այլ ցրվել տարբեր ուղղություններով, հետո փորձել գտնել ու թիրախավորել ԱԹՍ-ին երկնքում, շատ հավանական է 2 ԱԹՍ լինի՝ մեկը հարվածային, մյուսը հետախույզ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս