![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/122586222_415794596478049_3737114852893401521_n.jpg)
Նոր ստեղծված նախաձեռնություն, որը նպատակ ունի կրկին ամուր պահել թիկունքը: Արցախից եկած կանայք հայաստանցի կանանց հետ պատրաստում են Արցախի համեղ թթու կամ ինչպես Արցախում են ասում ՝ աղ դրած: ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ` Սփյուռքի հարցերով Ազատուհի Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ նախագծի նպատակն է ստեղծել աշխատատեղեր, բարելավել մեր հայրենակիցների հոգեբարոյական վիճակը, և նրանց անմիջականորեն ներգրավել Հայրենիքի աջակցման միասնական գործում:
Ընդ որում, վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի նախագծում աշխատող Արցախցի կանանց` իրենց ընտանիքներին աջակցելու նպատակով, մյուս մասն էլ կուղակվի սահման: Բոլորը մեծ ոգևորությամբ են լծվել հայրենիքին օգնելու սուրբ գործին եւ վստահ են՝ հաղթանակը մերն է լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Հովսեփ Հովսեփյան