Կարեւորը` նամակն ուղարկված է․ Զորի Բալայանը՝ Պուտինին ուղղված նամակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ էր ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ դեռեւս 2013թ․հոկտեմբերին Պուտինին նամակ էր գրել  գրող, հրապարակախոս, «Արցախի հերոս» Զորի Բալայանը:

ArmLur.am-ը, կապ հաստատելով Զորի Բալայանի հետ, փորձել է պարզել, թե ինչ ակնկալիքներ ունի նա ՌԴ նախագահին ուղղված նամակից եւ ինչ է մտածում։ Հարցմանն ի պատասխան մեր զրուցակիցը հակիրճ ընդգծեց․ «Կարեւորն այն է, որ արդեն նամակն ուղարկված է, որն անշուշտ շատ կարեւոր է մեզ համար։

Այլ հարցերի կամ տարիներ առաջ իր կողմից ուղարկված նամակին նա չցանկացավ անդրադառնալ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս