ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան պատերազմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր Times պարբերականը լուսանկարների շարք է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների, դրա հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև հակամարտության պատմության, ռազմական գործողությունների մեկնարկի և ընթացքի մասին ակնարկ կատարել։

Ռազմական գործողությունների առաջնագիծ մեկնած, ինչպես նաև թիկունքում ծավալվող աշխատանքներին ականատես եղած ֆոտոլրագրող Էմանուել Սատոլիի խոսքով՝ Եվրոպայում ամենահին «սառը պատերազմ» կոչվող այս հակամարտությունը հավաքական բնույթ ունի, քանի որ յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ կերպ աջակիցը լինել ընդհանուր գործին։

Հոդվածում նշվում է, որ 1994 թվականի զինադադարից հետո սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողություններт ամենախոշորն են հակամարտության պատմության ընթացքում:

Հեղինակն ընդգծում է, որ հայկական կողմն այս հակամարտությանն ընդունում է որպես գոյամարտի ընկալում։  «Պատերազմը խախտում է սովորական կյանքը, և դա կարող է միանգամից պատահել»,- նշում է լրագրողը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս