ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական գործողությունները կսրեն Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական վիճակը. բացասական կանխատեսումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պարտքի սպասարկման կարողության կանխատեսումն իջեցրել է բացասական մակարդակի, ինչի մասին տեղեկացնում է Barron’s-ը:

«Ռազմական գործողությունները կարող են սրել Ադրբեջանի տնտեսական, արտաքին և հարկաբյուջետային խոցելիությունները՝ այն ժամանակ, երբ տնտեսությունը թուլացել է COVID-19-ի և նավթի գների անկման պատճառով», – ասվում է S&P- ի հայտարարությունում:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ճնշող ազդեցություն կունենա տնտեսության ու ֆինանսների վրա, քանի որ լուծումը կարող է ձգվել բավականին երկար ժամանակ:

Իրավիճակն այնքան էլ բարվոք չէ նաև Թուրքիային: Կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված այս տարվա  երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով Թուրքիայի տնտեսությունը կրճատվել է մոտ 10 տոկոսով, ինչը վերջին տասնամյակի ամենախոշոր անկումն է: 1998 թվականից սկսած երկրորդ եռամսյակում գրանցված անկումը առաջին  եռամսյակի համեմատ ամենախորն էր:

Թուրքիայի կառավարությունը կանխատեսում է, որ տնտեսության տարեկան կրճատումը կլինի 1-2 տոկոս, իսկ միջազգային կազմակերպությունների կանխատեսումներն ավելի վատատեսական են, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 5 տոկոս անկում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս