ԿԶՈՀԱԲԵՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Արտակ Կարապետյանն այսօր հարցաքննության համար հրավիրվել է ՀՔԾ եւ առերեսվել ոստիկանության օպերլիազոր Կարեն Հովսեփյանի հետ: Նա պնդել է, որ նաեւ այս ոստիկանը բերման ենթարկելիս բռնություն է գործադրել իր ու Կոնգրեսի մյուս վեց ակտիվիստների նկատմամբ: Ըստ «Ժողովուրդ»-ի ունեցած  տեղեկությունների` առաջիկայում այս գործով երկու ոստիկան ներգրավվելու են որպես մեղադրյալներ: Ընդ որում, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը, նույն աղբյուրների վկայությամբ, Կոնգրեսին ինչ-որ խողովակներով փոխանցել է, որ եթե ակտիվիստները ցուցմունքներ տան ոստիկանների «վրա», ապա իրենք մտադիր են այս գործի շրջանակներում պատժել ոստիկաններին, ու հենց այդ նպատակով է գործի քննությունը տեղափոխվել ՀՔԾ: Հիշեցնենք, որ Կոնգրեսի 7 ակտիվիստների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Կարապի լճի մոտ նրանց եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Միջադեպից հետո շարունակում է կալանքի տակ մնալ Տիգրան Առաքելյանը:




Լրահոս