Գվատեմալայի Սայախչեի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կառլոս Լոպեսը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Ես ճանաչում եմ եւ աջակցում են Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ այն լինի ազատ ու ինքնաիշխան պետություն»,-ագրել էր նա Twitter-ի իր միկրոբլոգում:




Լրահոս